Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.02.2015 | 00:02

Առավոտ լուսո
Նորոգո՛ղ հնությունների, նորոգի՛ր և ինձ,
նորոգությա՛մբ զարդարիր։
Շնորհատո՛ւ բարիքների,
շնորհի՛ր քավություն, շնորհի՛ր թողություն։
ՈՒրախացրո՛ւ, Տե՛ր, ոգուս փրկությամբ,
որի համար սգի մեջ եմ։
Չար մշակողին, նրա չար սերմերի
պտուղները չորացրո՛ւ։
Պարգևի՛չ բարիքների, ների՛ր իմ պարտքերը։
Ջո՛ւր շնորհիր աչքերիս` ջերմ արտասուք
թափելու, ջնջելու հանցանքներս։
Սպեղանի՛ գինիդ, արբեցրո՛ւ ռամկական
հոգիս, լույսի ճամփա՛ն ցույց տուր ինձ։


Ներսես ՇՆՈՐՀԱԼԻ

Դիտվել է՝ 2236

Մեկնաբանություններ